Նորություններ >> Սույն թվականի հոկտեմբերի 25-ին կայացավ խորագրով աշխատաժողովը

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի <<Ուրարտու>> համալսարանի <<Վերապատրաստման և դասընթացների>> կենտրոնը այս տարի վերսկսել է իր աշխատանքները: Սույն թվականի հոկտեմբերի 25-ին կայացավ <<Նախադպրոցական հաստատություններում հոգեբանական աշխատանքները>> խորագրով աշխատաժողովը, որին մասնակցեցին մասնավոր նախակրթարանների տնօրենները և մեթոդիստները: Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց համալսարանի ռեկտոր,հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Ա. Սեդրակյանը, ով ներկայացրեց համալսարանի ստեղծման պատմությունը և գործունեության ուղղությունները: Աշխատաժողովին ելույթներով հանդես եկան գործնական հոգեբաններ, համալսարանի դասախոսներ՝ նախադպրոցական տարիքի երեխաների հետ կապված հոգեբանական աշխատանքի ամենատարբեր կողմերի ու խնդիրների ներկայացմամբ: Ձեռք բերվեցին համատեղ արդյունավետ համագործակցության պայմանավորվածություններ՝ տարբեր հաստատությունների հետ:

 

 

Տպել
Яндекс.Метрика
Web hosting sponsored by