Լույս է տեսել իր բնույթով եզակի` <<Հոգեբանական աշխատանքները ուսումնական հաստատություններում>> մեթոդական ձեռնարկը` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանի, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ղազարոսյանի, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանի հեղինակությամբ:
Ձեռնարկը նախատեսված է ուսումնական հաստատությունների հոգեբանների, մանկավարժների, սոցիալական աշխատողների, ուսանողների, ինչու չէ, նաև հոգեբանությամբ հետաքրքրվողների համար:
Դպրոցական հոգեբանը մեծ առաքելություն ունի . նրա աջակցությունն են ակնկալում թե ուսուցիչները, թե ծնողները, թե աշակերտները`յուրաքանչյուրն իր պահանջներով: Սակայն, գաղտնիք չէ, որ առկա տարաբնույթ խնդիրները լուծելու համար դեռևս չկան բավարար քանակով մասնագիտական, մեթոդական, ուսումնական ձեռնարկներ , որոնք կօգնեն դպրոցի հոգեբանին արդյունավետ կերպով կազմակերպելու աշխատանքը: Սույն ձեռնարկը նպատակ ունի լրացնելու այդ բացը: